▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տեմպերով որ շարունակվի՝ ես ու դուք չենք կարող Ամանորին խոզի կաշի ուտել. պատգամավորը՝ Փաշինյանին

Այսօր՝ մարտի 28-ին, խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը բարձրացրեց խոզաբուծության հետ կապված խնդիրը: Նա մասնավորապես նշեց, որ խոզաբուծությունը Տավուշի մարզում վտանգված է, իսկ դրա պատճառը մի կողմից հիվանդություններն են, մյուս կողմից՝ անասնակերի թանկացումն ու խոզի մսի գնանկումը: Պատգամավորը ցանկացավ իմանալ՝ լինելու է արդյո՞ք փոխհատուցում:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ փոխհատուցման համար կան ընթացակարգեր, եթե նախատեսված լինի փոխհատուցում, դա կարվի, իսկ եթե փոխհատուցում նախատեսված չէ, հարցը պետք է քննարկվի. «Սա շատ ծանոթ պատմություն է: Քանի՞ տարի ենք մենք նույն պատմությունը լսում: Ամեն տարի մոտավորապես նույն օրերին ու նույն ձևով հարցը բարձրացնում ենք: Մի՞թե հարց չի ծագում, միգուցե մենք  ինչ-որ բան սխալ ենք անում: Պետք է հարցն ուսումնասիրվի: Պետք է կարողանանք մարդկանց ուղղորդել, թե ինչ ուղղությամբ պետք է ջանքը գործադրել: Ասված տեղեկատվությունը Տավուշի մարզպետարանը և կառավարությունը տիրապետում են, կքննարկվի, կգանք լուծումների»:

«Պարոն վարչապետ, այս տեմպերով որ շարունակվի, ես և Դուք չենք կարող Ամանորին խոզի կաշի ուտել»,-արձագանքեց պատգամավորը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել խոզաբուծության և հիվանդությունների վրա:

Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու են մարդիկ օրիինակ ամեն տարի խոզերին անտառ ուղարկում նույն ուղղությամբ, եթե գիտեն, որ կենդանիները վարակվելու են. «Սա եղավ Կարգին հաղորդումը, որ ասում է՝ հանկարծ իմ անունը չտան: Հնարավոր է, որ դրա մեղավորն իրոք կառավարությունն է, որը ճիշտ խորհրդատվություն չի տալիս»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Շահվերդյանի հեղինակային «Չէին սպասում» հաղորդման ժամանակ պատրաստում էր խոզի կաշի, որն Իջևանում համարվում է «դելիկատես»:

Կարդացեք նաև՝ Ինչպես է խոզ մորթում Նիկոլ Փաշինյանը

Խնդրում եմ՝ ստեղ պատրաստված մարդիկ ուղարկեք. թվերը սխալ են ասում. Միքայել Մելքումյանը՝ Նիկոլ Փաշինյանին

 Մալևիչ, Մանե, Մոնե, ես ասում եմ՝ Սարյան...Գոռ Գևորգյանը Մաթևոսյան կարդաց ԱԺ-ում

Ուզում ենք սնայպերով նստենք, և որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, քցե՞նք․ Փաշինյան

Մտնենք տները, տենանք ոնց են ապրում. ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞. Փաշինյանը զայրացավ

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին