Նույնիսկ Նիկոլը, որ խոսեց զոհերի մասին, իրականում չկարողացավ ստել, բայց չկարողացավ նաև խոստովանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս։
Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Առողջապահության նախարարությանը, որ փորձեց հերքել, բայց արդյունքում խայտառակ եղավ՝ հաստատելով իմ գրածը։
Պաշտպանության նախարարությանը, որ Նիկոլից հրաման էր ստացել հերքել անհերքելին։ Արդյունքում ասաց ոչինչ։
Արցախի խամաճիկ ծաղրածուն մնաց լուռ։
Նույնիսկ Նիկոլը, որ խոսեց զոհերի մասին, իրականում չկարողացավ ստել, բայց չկարողացավ նաև խոստովանել։
Բայց ամենից շատ 4750-ն այսօր երեկոյան Երևանում քայլող տասնյակ հազարավոր մարդկանց լռության մեջ էր։
Այն մոմի կանթեղի, որը Եռաբլուրի բարձունքից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, խորհրդանշում էր մեր տղերքին՝ մեր երկրի լույսին ու հավատին, որն այսօր մարել է մեկ դավաճանի պատճառով»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցել էին 2250 զոհվածի և հերձվածի, 1400 զոհված և դեռևս չհերձվածի, 1100 անհետ կորածի մասին:
Ավելի ուշ Առողջապահոսւթյան նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «չկան 1400 զոհված եւ դեռեւս չհերձված ոչ մի դի, մինչ օրս եր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաեւ չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել եւ հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են»: