▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր անգամ Թուրքիայում հայն այդքան վտանգված ու ստորացված չէ, որքան` Ռուսաստանում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սևառուսիայի անկումը

Հայաստանի անզուգական իշխանության շնորհիվ, մեր «գլխավոր դաշնակցն» է մի երկիր, որը ՀՀ երկամյա բյուջետի չափ զենք է մատակարարում մեր թշնամուն, որի քաղաքացիները դիվերսիաներ ու սպանություններ են կատարում մեր տարածքում, որը զինվորները զանգվածային սպանդ են սարքում մեր ազգի դեմ, որի գործակալները վխտում են մեր հատուկ ծառայություններում, որի դեսպանները անամոթաբար միջամտում են մեր ներքին հարցերին, որի դատարանը անարգել գործում է մեր պետության ներքո ու մեր օրենքների դեմ, որի հետ մեր առեւտուրը ընկել է գրեթե զրոյական մակարդակի:

Այսօր անգամ Թուրքիայում հայն այդքան վտանգված ու ստորացված չէ, որքան Ռուսաստանում` օդանավակայանից մինչեւ ոստիկանություն, աշխատանքի վայրից մինչեւ դպրոց, փողոցից մինչեւ տուն:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին