ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ: