Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին, սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:
1953.թ-ին տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել է գեղարվեստաթատերական ինստիտուտում:
1959թ.-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ դերասանը ստեղծեց հրաշալի և անմոռանալի կերպար:
Փաստ է, որ նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր կերտելու համար: Նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» և այլ ֆիլմերում:
Մհեր Մկրտչյանը վախճանվել է 1993 թվականին։