▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ.Նիկոլ Փաշինյան

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս ամբիոնից չափազանց կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ 2008թ. Մարտի մեկի էջը փակված չէ: Սա ակնհայտի արձանագրում էր, քանի որ մինչ օրս բացահայտված չեն 2008 թ. Մարտի մեկի սպանության հեղինակները»,-այսօր՝ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Եվ այս ֆոնին, նրա խոսքով,  շատ տարօրինակ է Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Հայաստանի երկարամյա դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որն արել է 2014թ.սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում.

«Մեջբերում եմ տառացի. Դուք չարաչար սխալվում եք, որովհետև ասում եք, որ Մարտի մեկի գործով ոչ մի բացահայտում չկա: Մարտի մեկի բացահայտումները բոլոր իրականացված են: Ընդ որում՝ ոչ թե բոլոր բացահայտումները, այլ՝ բացահայտումները բոլոր, որ որևէ մեկի մոտ կասկածի նշույլ չլինի: Իսկ վերջում հավելում է. իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան խոչընդոտներ՝ տուժողների կողմից հարուցված: Լավ, ասում է որ բացահայտված են, խնդիր չկա: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի՝ ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին և մյուսներին»,-նկատեց  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Ամբողջ ՀՀ-ի և միջազգային հանրության  համար սպանությունների բացահայտումն է կարևոր, իսկ Աղան Հովսեփյանի համար՝ չբացահայտված առանձին հանգամանքները: Իսկ ի՞նչ բացահայտում է արել: Բնորոշը այն էր, որ իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ ես կարող եմ մարդկանց հատուկ բառերի օգտագործմամբ գցել հոգեխանգարմունքի մեջ: Այնպիսի բառերի օգտագործմամբ, ինչպիսիք են հայրենիք, ընտանիք և այլն: Ի՞նչ կարելի է ասել մարդկանց, ովքեր Հայրենիք բառի օգտագործումը կարող են վկայակոչել որպես ապացուցողական նշանակություն ունեցող հանցանշան: Մեծ է գայթակղությունը՝ ասելու, որ այսպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ, բայց ես զերծ կմնամ նման բնորոշումներից՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ի ներքաղաքական կյանքում թևածող ակադեմիական մթնոլորտը չխաթարելու համար»:

Անի Կարապետյան

ՀՀ Մարդու իրավոնքնեի պաշտպանն այս ամբիոնից չափազանց կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ 2008թ. Մարտի մեկի էջը փակված չէ: Սա ակնհայտի արձանագրում էր, քանի որ մինչ օրս բացահայտված չեն 2008 թ. Մարտի մեկի սպանության հեղինակները:
Եվ այս ֆոնին շատ տարօրինակ է Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Հայաստանի երկարամյա դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որն արել է 1014թ.սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում.
«Դուք չարեչար սխալվում եք, որովհետև ասում եք, որ մարտի մեկի գործով ոչ մի բացահայտում չկա: Մարտի մեկի բացահայտումները բոլոր իրականացված են: Ընդ որում՝ ոչ թե բոլոր բացահայտումները, այլ՝ բացահայտումները բոլոր, որ որևէ մեկի մոտ կասկածի նշույլ չլինի: Լավ, ասում է որ բացահայտված են, խնդիր չկա: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի՝ ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին և մյուսներին: Իսկ վերջում հավելում է. Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան խոչընդոտներ՝ տուժողների կողմից հարուցված»:
Ամբողջ աշխարհի համար սպանությունների բացահայտումն է կարևոր, իսկ Աղան հովսեփյանի համար՝ չբացահայտված առանձին հանգամանքները:
Իսկ ինչ բացահյտում է արել: Բնորոշը այն էր, որ իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ ես օրինակ կարող եմ մարդկանց հատուկ բառերի օգտագործմամբ գցել հոգեխանգարմունքի մեջ: Այնպիսի բառերի օգտագործմամբ, ինչպիսիք են հայրենիք, ընտանիք և այլն: 
 Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը qnn

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին