ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով այս օրերին Արցախում է, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան նամակագրությունը: Դրան կից Աննա Հակոբյանը գրել է.
«Այսպես պետք է կանգնենք մինչեւ վերջ։
Մենք կյանք ունենք տալու, բայց հայրենիք ու արժանապատվություն չունենք թշնամիներին տալու։
Մենք մեր սերունդներին ժառանգելու ենք հաղթանակած, հզոր եւ հպարտ պետություն»։