ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի և օգնության ակնկալիքի։
1915 թվականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։
Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին»,- գրել է Աննա Հակոբյանը՝ դնելով #Հզոր #Անպարտելի #Հաղթանակած հեշթեգները։