▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ զգացվում է ռուսական կողմի շունչը.Ավետիսյանների փաստաբանը՝ դատական նիստի մասին

Տեղեկացրել էինք, որ  այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, մեկնարկած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը հետաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 18-ը:

Իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց նիստի վերաբերյալ՝ ասելով.

«Սկզբում թույլ չէին տալիս, որ մեր մեքենան մոտենա ռազմաբազային, բայց կարճ ժամանակում խնդիրը լուծվեց, ինչ վերաբերում է դահլիճի պայմաններին, ապա դրանք ուղղակի անընդունելի են: Ամենագլխավորը, որ նկատեցի, դա դատավորի անկախության բացակայությունն էր, որովհետև այստեղ զգացվում է ռուսական կողմի շունչը: Դատավորն ինքնուրույն որոշումներ չէր կարողանում կայացնել: Կաշկանդված էր նույնիսկ սեղան-աթոռ պահանջելիս:Հարց է՝  ինչպե՞ս նա կարող է կարևոր այս գործով դատական ակտ կայացնել: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի գործը քննվի ՀՀ դատարանում»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ մենք պետք է գանք ռուսական ռազմաբազայի դուռը.գերի՞ ենք.Ավետիսյանների հարազատները վրդովված են

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին