▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազա՛տ, դու՛ ես մեղավոր

Լույս տեսավ գիրքս՝ «ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ»... Ազատ ջան, ես իմ խոստումը կատարեցի՝ ծննդյանդ 70-ամյակի նախօրյակին քեզ նվիրել տպագրված գիրքը... Դու՝ ախպերս, քո խոստումը չկատարեցիր՝ 50 տարվա կոնյակով նշել գրքի ծնունդը... Ախր, այ տնաշեն, մի քի՜չ էլ ապրեիր, մի քի՜չ էլ ուրախացնեիր քո հրաշալի ներկայությամբ... Կարոտ թողեցիր մեր հոգիներում, մեծ ափսոսանք... Ախր, առանց քեզ էլ մեր շրջանակված անունների թիվը քիչ չէր, առանց քեզ էլ հարուստ էր մեր Պանթեոնը... Գոնե մնայիր ու ժամապահը դառնայիր բոլոր նրանց հիշատակների, ովքեր հայոց մեծերի շառավիղներն էին...

Էհ, անարդար բան արեցիր, ախպերս, շա՜տ անարդար... Վաղն ու՞մ ձեռքը սեղմեմ, ու՞մ արևշատություն մաղթեմ... Բայց գոնե մխիթարվենք, որ այս գիրքը ծնվեց, այն թող դառնա քո հիշատակի հավերժացման խոսուն առհավատչյա... Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, փոխքաղաքապետ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ ԷՄԻՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ՝ գրքի տպագրությունը կյանի կոչելու համար: Շնորհակալությունս իմ շա՜տ սիրելի ու իմ հազար տարվա ընկեր ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ, գրող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ գրքի լույս աշխարհ գալու հարցում մեծ շահագրգռություն ցուցաբերելու համար...

Ազատ ջան, առաջին դեպքն է, երբ գրքիս ծնունդն ուրախության հետ մեկտեղ ցավ է ծնում... Դու՛ ես մեղավոր...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին