▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատագրեք հուշարձանները օլիգարխից» նախաձեռնությունը խուսափեց բախումներից

Henaran.am-ը գրում է, որ այսօր «Ազատագրեք հուշարձանները օլիգարխից» նախաձեռնության նախապես հայտարարված ակցիան չկայացավ, քանի որ ակցիային հակադեմ ակցիայով Փակ շուկայի տարածքում հավաքվել էին շինարարության կողմնակիցները:Նրանք պնդում էին, որ շինարարության ավարտից հետո շուրջ 700 մարդ աշխատանք կունենա:

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Ազատագրեք հուշարձանները օլիգարխից» նախաձեռնության աջակից   Գարեգին Չուգասզյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց իրենց ակցիայի հետաձգման պատճառների մասին:

Նշենք, որ նախաձեռնության անդամները հավաքվել էին Մաշտոցի պուրակում, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նախապես հավաստել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը խուսափելով քաղաքացիական բախումներից, որոշել են զգոնություն դրսևորել և միջադեպեր չհրահրել:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին