▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները հաշիվ են պահանջելու.1in.am

 

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության հրամանատարական խորհրդի անդամները հրաժարվեցին պարզաբանումներ տալ, թե ինչ են իրենք պատրաստվում անել ստեղծված նոր իրավիճակում: Նրանք խոստանում են մի քանի ժամից պաշտոնական հայտարարություն հրապարակել:
Հրամանատարները խորհրդի նիստ են անցկացրել և այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել: Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ: Նա գնում էր հանդիպման: Ըստ խորհրդի անդամների՝ որոշում կայացնելու համար կազմակերպության ղեկավարները պետք է փորձեն հանդիպել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Մենք կարդացել ենք հայտարարությունները, սակայն ամեն ինչ չէ, որ հստակ է: Միայն այդ հանդիպումների արդյունքում մենք որոշում կկայացնենք»:
«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները պնդում են, որ այս պահին միանշանակ է մի բան. իրենք փետրվարի 20-ին լինելու են Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին: «Եռյակի լիդերներից Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հայտարարել է, որ ինքը լինելու է Ազատության հրապարակում, մենք նույնպես կլինենք այնտեղ: Մնացածը կերևա ժամանակ ընթացքում»,-ասում է հրամանատարական խորհրդի անդամներից մեկը, որը մինչև կազմակերպության կողմից պաշտոնական հայտարարությունը չի ցանկանում հրապարակավ հանդես գալ:
«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը հայտնվել է չափազանց դժվարին կացության մեջ: Այս կազմակերպության անդամները դեռ նախորդ տարվա սկզբից հայտարարում էին, որ իրենք պատրաստվում են շուտափույթ իշխանափոխություն իրականացնել: Հետո այդ ժամկետը տեղափոխվեց 2014թ. աշուն, երբ եռյակը պետք է սկսեր հանրահավաքային պայքարը: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն մտադիր չէ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և զբաղվելու է համազգային շարժման շտաբաշինությամբ, կազմակերպության անդամները հանդիպել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և հավաստիացումներ ստացել նրանից, որ իշխանափոխության գործը պետք է մի փոքր էլ հետաձգել, մինչև 2015թ. մարտ, և հստակ, տղամարդկային երաշխիքներ ստացել, որ այդ ժամկետը վերջնական է, որ այդ ժամկետներից որևէ շեղում չի լինելու:
Ազատամարտիկների դաշինքի անդամները դժվար թե կարողանան հանդիպել ԲՀԿ առաջնորդի հետ, քանի որ նրա հետ հիմա հանդիպելու ցանկություն ունեն շատերը, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո նա թերևս չի ցանկանում որևէ մեկի հետ հանդիպել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է ընդամենը ասել, որ ինքն էլ նույնպիսի վիճակում է, ինչպես «Ազատամարտիկների դաշինքի» բոլոր անդամները:

1in.am-ը գրում է.«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության հրամանատարական խորհրդի անդամները հրաժարվեցին պարզաբանումներ տալ, թե ինչ են իրենք պատրաստվում անել ստեղծված նոր իրավիճակում: Նրանք խոստանում են մի քանի ժամից պաշտոնական հայտարարություն հրապարակել:

Հրամանատարները խորհրդի նիստ են անցկացրել և այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել: Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ: Նա գնում էր հանդիպման: Ըստ խորհրդի անդամների՝ որոշում կայացնելու համար կազմակերպության ղեկավարները պետք է փորձեն հանդիպել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Մենք կարդացել ենք հայտարարությունները, սակայն ամեն ինչ չէ, որ հստակ է: Միայն այդ հանդիպումների արդյունքում մենք որոշում կկայացնենք»:

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները պնդում են, որ այս պահին միանշանակ է մի բան. իրենք փետրվարի 20-ին լինելու են Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին