▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները հավաքվում են Աբովյան փողոցում

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվադանոցի բակում ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ հավաքված ազատամարտիկներն այս պահին շարժվում են դեպի Երևանի կենտրոն` Աբովյան փողոց` այնտեղ շարունակելու իրենց բողոքի ակցիան:
 
Հիշեցնենք՝ երեկ հենց Աբովյան-Արամի փողոցներին հարող շինհրապարակում էր  ծեծի ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում: 
 
Ազատամարտիկներն այսօր հավաքի ընթացքում դատապարտող հայտարարություն են մշակել, որը նախատեսվում է հրապարակել Աբովյան փողոցում կայանալիք հավաքի ժամանակ:
 
Բացի դատապարտելուց, սակայն, ազատամարտիկները նշում են, որ իշխանություններից պահանջելու են բացահայտել ու պատժել իրենց ընկերոջը ծեծի ենթարկողներին: Հակառակ դեպքում, ազատամարտիկները հայտարարում են սեփական ուժերով «կարգի հրավիրել անպատժելիության արդյունքում լկտիացածներին»:
 
Հիշեցնենք՝ Սմբատ Հակոբյանն այսօր իրեն այցելած լրագրողներին հայտնել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկի` Տիգրան անունով:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվադանոցի բակում ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ հավաքված ազատամարտիկներն այս պահին շարժվում են դեպի Երևանի կենտրոն` Աբովյան փողոց` այնտեղ շարունակելու իրենց բողոքի ակցիան: Հիշեցնենք՝ երեկ հենց Աբովյան-Արամի փողոցներին հարող շինհրապարակում էր  ծեծի ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում:  Ազատամարտիկներն այսօր հավաքի ընթացքում դատապարտող հայտարարություն են մշակել, որը նախատեսվում է հրապարակել Աբովյան փողոցում կայանալիք հավաքի ժամանակ: Բացի դատապարտելուց, սակայն, ազատամարտիկները նշում են, որ իշխանություններից պահանջելու են բացահայտել ու պատժել իրենց ընկերոջը ծեծի ենթարկողներին: Հակառակ դեպքում, ազատամարտիկները հայտարարում են սեփական ուժերով «կարգի հրավիրել անպատժելիության արդյունքում լկտիացածներին»: Հիշեցնենք՝ Սմբատ Հակոբյանն այսօր իրեն այցելած լրագրողներին հայտնել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկի` Տիգրան անունով:  

«Փաստինֆո»

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին