▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկների հայտարարությունն` արցախյան առաջնագծում լարվածության մասին

Արցախյան առաջնագծում կրկին լարված է: Պաշտոնական Բաքուն, չհարգելով իրենց իսկ կողմից խնդրած հրադադարի ռեժիմը, հերթական անգամ արկածախնդիր գործողություններ է կատարում սահմանին, որի հետևանքով, բնականաբար, դաժան պատիժ է ստանում, սակայն զոհվում են նաև մեր երիտասարդ նորակոչիկները: Փաստ է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմում, որի վերջնակետը, համոզված ենք, լինելու է միայն այն ժամանակ, երբ Բաքուն ստիպված լինի կապիտուլիացիոն ակտ ստորագրել պաշտոնական Ստեփանակերտի հետ: Մենք՝ իբրև ողջ պատերազմն անցած ջոկատներ, երկրապահներ, կրկին հայտարարում ենք, որ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում մեկնել առաջնագիծ և փոխարինել այնտեղ կանգնած ժամկետային զինծառայողներին: Պատերազմը սարերի հետևում չէ, թուրքը պետք է արժանի պատիժ ստանա:

 

Վազգեն Սիսլյան (ՍԴՀԿ ազատամարտիկների խորհրդի համակարգող,ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալ)

Ռազմիկ Մադարյան (Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, պահեստազորի մայոր)

Վոլոդյա Ազատյան (Փարամազ ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ), ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ

 

ՍԴՀԿ մամլո դիւան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին