▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատեք ոճաբանին և հոգեբանի ընդունեք. Արմեն Աշոտյանի խորհուրդը վարչապետին

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքային ելույթն անհավասարակշիռ, անզուսպ եւ նյարդային էր այն աստիճանի, որ դրա քաղաքական մասին անդրադառնալուց առաջ մի խորհուրդ տամ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կառավարությունում վարչապետի օգնականի պաշտոնից ազատեք ոճաբանին, եւ հոգեբանի ընդունեք։ Հաստատ ավելի մեծ օգուտ կտա»։

Արձագանքելով այս գրառմանը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Լուսինե Բարսեղյանը գրել է. «Դե ասենք՝ ի՜նչ ասես: Հասկացանք՝ վարչապետը ՀՀԿ-ին չփխեց, փռեց արևին, շատ ծանր են տարել, որ բացահայտվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ինչ խաղեր են տալիս: Ազնիվ լինեին, ուղիղ կպատասխանեին վարչապետի ելույթին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ 

Սթափվեք, գժուկներ, սթափվեք...Նիկոլ Փաշինյանի ակնարկը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին