▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազերիները հաստատեցին, որ իրենք են խախտում զինադադարը

Արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի ելույթին, սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ մամլո-խոսնակ Հ.Հաջիևը նորից վերարտադրելով իր մշտական անհեթեթություններն ու ամեն ինչ մեկնաբանելով Բաքվի շահերից, մի պահ անկեղծացել է և բացահայտել, թե ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՛Վ Է ԽԱԽՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ...Հ.Հաջիևն ասել է. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐ ԶԱՎԹԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ ԵՎ ՉԵՆ ԼԻՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ....» Այս հայտարարությամբ Բաքուն արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ է հաստատում, որ ՀԵՆՑ ինքն է դժգոհ գոյություն ունեցող ստատուս-քվոյից և հենց ինքն էլ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ խախտում է հրադադարը՝ դրանով փորձելով ճնշում գործադրել թե՛ ՀՀ-ի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների վրա...Այս հայտարարությանը պետք է շատ լուրջ արձագանքի ՀՀ ԱԳՆ-ն և այն օգտագործի  դժգոհող  Բաքվի դեմ...

Հ.Գ.Ինձ հետաքրքրում նաև Մինսկի խմբի համանախագահների արձագանքը Հ.Հաջիևի անկեղծ բարբաջանքին....Այս հայտարարությունից հետո Մինսկի խումբը կամ որևէ մեկ այլ «միջազգային սուբյեկտ»  Արցախում հրադադարի խախտման դեպքում էլ բարոյական իրավունք չունի լղոզված հայտարարություններով հանդես գալ և ԵՐԿՈՒ կողմերին զսպվածության կոչով դիմել...Այդ դեպքում հայկական պետությունները Հ.Հաջիևի ճառը պետք է ևս մեկ անգամ ընթերցեն այդպիսի կոչերով դիմողներին ու շատ խիստ պատժեն Բաքվին, ինչպես դա արեցին այս տարվա օգոստոսին և ինչպես անելու են առաջիկայում...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին