▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազնիվ մեր ցեղը կորչելու ա զուր տեղը. մի արեք հոռետեսական կանխատեսումներ». Փաշինյան

Կառավարության գործունեության մասին առաջին օրից ինչ հոռետեսական կանխատեսում ասես, չէին անում, ասում էին այս կառավարությունը չի կարող՝ արտաքին քաղաքականություն ոնց կարող է, հետո սկսեցին ահազանգել՝ հայ–ռուսական հարաբերությունները փլուզվում են, քանդվում են, կատաստրոֆա է, հետո, տեսան, որ հայ–ռուսական հարաբերությունները լավ են առավել, քան երբեւեէ, հիմա էլ ասում են՝ ծախվել է Ռուսաստանին։ Այս մասին  ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Կապանում տեղի ունեցած հանրահավաքում։

 

 

«Հետո ասում են, այ, որ ծախվել է Ռուսաստանին, ուրեմն վերջ, Արեւմուտքի, Եվրամիության հետ մեր հարաբերությունները պրծավ, չի լինի։ Ազնիվ մեր ցեղը կորչելու ա զուր տեղը։ Հետո եկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ դրանից առաջ էլ դուք տեսաք, թե ինչ հարաբերություններ կան իմ եւ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Կանադայի վարչապետի, հիմա էլ ասում են՝ սրանք հաստատ արեւմտամետ են, Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդվելու են։ Ժողովուրդ ջան մի արեք հոռետեսական կանխատեսումներ, որովհետեւ չեն իրականանալու»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ «Հունան Պողոսյանը պետք է այնպես անի, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես Օսիպյանին եք վերաբերվում». Փաշինյան

Հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս ճանապարհն են փակում. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին