«Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից, մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»։
Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, բնակչության անվտանգության հարցերի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ-ը՝ Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանը նշեց, որ քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
Դիտեք նաև՝