▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց տալու նպատակով մտած լիներ շենք, այլ մահապարտ ահաբեկիչ լիներ ու այդ շենքը օդ բարձրացնելու միտք ունենար:

Հասկացանք, որ մենք խաղաղ ենք մեր լեռների պես ու ավելի մարդամոտ ենք, քան՝ ադրբեջանցիք, բայց հավատացեք, մեր, մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի, թեկուզ հենց մարդկային ամենավեհ գաղափարներից:

Հ.Գ. հարցին Փաշինյանի պատասխանը լավն էր, հատկապես շենքից անվտանգ դուրս գալու երաշխիքը»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին