Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Ես ի՞նչ եմ արել, Գեղամ, որ ինձ ներում ես․․․
Գեղամ Նազարյանը նոր ստատուս է գրել ներման մասին։ Գրում է, թե 1981 մայիսի 13-ին թուրք Ալի Աղջան մահափորձ իրականացրեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի դեմ: Նա ծանր վիրավորում ստացավ, իսկ հետո ներեց թուրք ահաբեկչին, անգամ բանտում հանդիպեց նրա հետ: Պատգամավորը տեղյա՞կ է, որ մահափորձ կատարողն ընդունել է իր մեղքը, դատական ատյանը պատժել է հանցագործություն կատարողին և նա դատապարտվել է 19-ամյա ազատազրկման: Տեղյա՞կ է, որ հանցագործը կրել է իր պատիժը, ընդունել իր մեղքը և անգամ ցանկություն հայտնել հանդիպել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին»:
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «1981 մայիսի 13-ին թուրք Ալի Աղջան մահափորձ իրականացրեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի դեմ: Նա ծանր վիրավորում ստացավ, իսկ հետո ներեց թուրք ահաբեկչին, անգամ բանտում հանդիպեց նրա հետ:
Հիմա հարց 301 թվականին քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի ներկայացուցիչներին՝ Հռոմի պապը, երբ ասաց, թե ներում է Ալի Աղջային, ակնարկեց կամ հասկացրեց, որ ահաբեկիչը լա՞վ է արել, որ ցանկացել է իրեն սպանել, լա՞վ է արել, որ իրեն ծանր վիրավորում է հասցրել կամ ողջունե՞ց նրա այդ արարքը կամ միջնորդե՞ց, որ ազատեն բանտից:
Խնդրում եմ, մարդուն վիրավորելուց, մեղադրելուց առաջ մի փոքր ջանք գործադրեք ու փորձեք հասկանալ, թե ներելն ինչ է: Զրուցեք հոգեւորականների հետ, մի կաշկանդվեք եւ մի ծուլացեք:
Լավ եղեք»:
|