▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբլոյան – Փաշինյան բլից հարցուպատասխանն ԱԺ-ում

Այսօր, Ազգային ժողովում,  ՀՀԿ խմբակցության նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի միջեւ բլից հարցուպատասխան է տեղի ունեցել: 

Այս օրերին դուք ունեի՞ք ազատ հավաքներ կազմակերպելու հնարավորություն:

Այո

Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն:

Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում միշտ ունեցել եմ խոսքի ազատություն:

Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք:

Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք:

Դուք գտնում եք, որ ժողովուրդն ունե՞ր հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն:

Այո, ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը տրվեց ժողովրդին:

Դուք գտնո՞ւմ եք, որ սա ժողովրդավարության դրսեւորում է:

Այո, աներկբա:

Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008 թվականից հետո:

Ոչ:

Բայց դուք մինչեւ 2008 թվականը ունեի՞ք ազատ հավաքների մասնակցելու հնարավորությունը:

Ինձ Արցախ եւ Էրեբունի փողոցների խաչմերուկից ԱԱԾ աշխատակիցները եւ ոստիկանության օպերատիվ խումբը առեւանգել ու տարել է անհայտ ուղղությամբ: ՀՀ քաղաքացին վեր է կացել եւ նվաճել իր ազատությունը: Եթե ակնկալում եք, որ որեւէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, քաղաքավարությունից ելնելով, կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի ու քաղաքացիների ձեռքբերումն է, որը նրանք ստեղծել են իրենց ձեռքերով:

Կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում:

Ես հույս ունեմ, որ մենք միասին դա կանենք: Մենք հենց այդ մասին ենք խոսում, այո, մենք ունենք դրական տեղաշարժ եւ ես ուզում են ՀՀ ժողովրդին, բոլոր քաղաքացիներին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին