ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը.
ՍԻՄ կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես իր որոշումը անդամակցել մաքսային միությանը եւ հետագայում ստեղծվելիք եվրասիական միությանը:
Իսկապես այդ որոշումը բխում է մեր պետական եւ ազգայիրն շահերից:
Եվրասիական միության մեջ Հայաստանը ոչ միայն կպահպանի իր անվտանգության համակարգը, այլ նաեւ կզարգացնի տնտեսությունը, մշակույթը, կպահպանի ազգային ինքնությունը, զերծ կմնա օտարամուտ տարրերից եւ բարքերից, հակազգային դրսեւորումներից ու պարտադրանքներից:
Մեզ համար ավելի մոտ եւ հասկանալի է եվրասիական միության քաղաքակրթական հարթակը: