ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում ու գրել է․
«Քաղաքապետարանի 708 ք.մ. նկուղը տվեցին վարձով
Բյուզանդի 1/3 հասցեի քաղաքապետարանի մասնաշենքը վխտում էր կոռուպցիոն գործարքներով, որոնք բացահայտեց Վարդան Ղուկասյանը, հարուցվեց քրեական գործ պետությանը մոտ 900 միլիոն դրամ վնաս հասցնելու փաստով։
Բայց Ավինյանը շարունակում է հին ավանդույթները, և 2017 թվականին կոպեկներով վարձակալած քաղաքացին օրերս Ավինյանի որոշմամբ ավելի քան 700 քառակուսի մետր տարածքը իր հերթին հանձնեց ենթավարձակալության, փախանակ դա աներ պետությունը և վարձը ստանար քաղաքապետարանը։
Հակակոռուպցիոն կոմիտե հասարակական կազմակերպությունից ակնկալում ենք քննություն»։