ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. հայտարարվել է հետախուզում:
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել են Համբարձումյան եղբայրները։ Եղբայրներից մեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ մյուսի առողջությանը՝ թեթև:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում։ Եղբայրները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ ծնված 1999 թվականին. լուսանկարով կատարվել ճանաչում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet