Հայկական սերիալներն անվերջ չարն են փառաբանում կամ մարդկանց նյարդերը քայքայում չար ու դաժան, սահմռկեցուցիչ տեսարաններով:Ահավասիկ՝«Հարազատ թշնամի» սերիալի անոնսն է ներկայացվում օրվա մեջ մի քանի անգամ՝ մինչեւ բուն ֆիլմի ցուցադրումը, թե ոնց են արնախում Կարպիչին բանտում խեղդամահ անում, ու ամբողջ տանջալից տեսարանը դեմ են անում հեռուստադիտողի «քթին». մազոխիստ է՞ սցենարիստը: Թե՞ չարախնդում է, որ տեսեք, հայաստանյան բանտերն այնքան անտեր են, որ ով՝ ասես կմտնի ու ոնց ասես՝ վրեժ կլուծի. այնպես, ինչպես Ռուսաստանում:Էսքան բացասական էներգիա կլինի՞, որ հեռուստաեթերից արտանետում են: «Դրա համար էլ Աստված բարկանում է, դրա համար էլ անընդհատ վատ բաներ ենք լսում, տեսնում, էդ բացասական էներգիան բարձրանում է երկինք, ու էնտեղից մեզ հարվածում է, Աստված մարդկանց պատժում է չարության համար»,- ասում է մի տարեց լոռեցի կին:
Բացասական էներգիա՝ հեռուստաեթերից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet