Արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ տեղի է ունեցել «Քաղաքում» սերիալից հայտնի Գևորգ Մանուկյանի և նրա ընտրյալ Աննա Իգիթյանի պսակադրության արարողությունը:
Մինչ Գևորգը հետհարսանեկան տրամադրության մեջ է, նրա առաջին կինը` Լիլիթը, Shabat.am-ի հետ զրույցում խոսել է նախկին ամուսնու մասին.
«Գևորգի հետ ամուսնացած եղել ենք երկու տարի, մեկ տարուց ավել է ինչ բաժանված ենք և ունենք երկու տարեկան դուստր: Նա դեռ փոքր է և չի հասկանում հոր նոր ամուսնությունը՝ անգամ նկարներով չի տեսել: Մենք եկեղեցով ենք ամուսնացել, ամուսնալուծվելն էլ երկկողմանի համաձայնությամբ է եղել: Գևորգի նոր ամուսնությունն ինձ համար զարմանալի լուր չէր, ինքս տեղյակ էի և սպասում էի նման բանի: Ինչ որ բաներ չստացվեց, համատեղ կյանք չկարողացանք իրար հետ կառուցել: Տարաձայնություններ ընտանիքում իհարկե եղել են, բայց նրա հետ շփումն այժմ լարված չէ, մենք անձնական հարցերը միշտ քննարկել ենք:
Գևորգի՝ ներկայիս կնոջ և երեխայի հետ շփում դեռ չկա, մինչ ամուսնությունը նույնպես չի եղել, հետագայի համար էլ չեմ կարող ոչինչ ասել. Ինքս դեմ կլինեմ նրանց շփմանը: Կցանկանայի շեշտել այն, որ մեր բաժանումից հետո երեխայի ոչ մի ծախսի հետ կապ չունի: Երեխան իր առաջին բալիկն է, բնականաբար շատ է սիրում, որպես հայր ժամանակ առ ժամանակ երեխային տեսնում է, բայց ոչ մի պարտականություն չունի երեխայի անհրաժեշտությունների հարցում:
Երեխան Գևորգի հետ լավ հարաբերությունների մեջ է, չնայած այդքան հաճախ չեն տեսնվում, քանի որ մենք ապրում ենք Գյումրիում, իսկ Գևորգը՝ Երևանում: Երեխայի հետ կապված ծախսերում էլ նա իր ներդրումը չունի: Բաժանվելուց հետո անհրաժեշտություն չեմ գտել դիմելու դատարան՝ ալիմենտներ ստանալու համար: Ծնունդի կամ նոր տարվա առթիվ է նվեր գնում, բայց ոչ ավելին»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում