▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցային գործընթացը շարունակվում է. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խոսել  է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքի մասին։

«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերից ելնելով չեմ կարող հրապարակել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին