▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանաստեղծի ծննդյան օրը՝ «Թումանյանական աշխարհում». Արմեն Վահրամյանի ցուցահանդեսը

«Թումանյանական աշխարհում»  հայտնվելու համար,  մինչ փետրվարի 25-ը, Երևանցիները կարող են այցելել  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն:  

‹‹Լոռվա ձոր›› հայրենակցական միության հետ համատեղ կազմակերպվել է, գեղանկարիչ  Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը: Ծնունդով լոռեցի նկարիչն իր կտավներով ամենայն հայոց բանաստեղծի   հայրենի ձորի գույներն ու երանգները,  հեքիաթներն ու դրանց իրական հերոսների կերպարներն է ներկայացնում  արվեստասերին՝ սրահները  ողողելով  թումանյանական  ջերմությամբ:

Բանաստեղծի 146 ամյակին նվիրված  ցուցահանդեսը բացեց Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն,  բանաստեղծ Հովիկ Հովեյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Լեզվի պետական տեսչության պետ՝ Սերգո Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական՝ Վահան Եղիազարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Հրանտ Թադևոսյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ՝ Թովմաս Պողոսյանը և այլոք:

Տեղի ունեցավ նաև հեղինակի նկարազարդած՝ Թումանյանի «Անհաղթ աքլորը»  գրքի շնորհանդեսը:

Գեղանկարիչ  Արմեն Արմենակի Վահրամյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 10-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։ 1978 թվականից հաճախել է Ալավերդու Գեղարվեստի դպրոցը: 1989 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի քոլեջի մանրանկարչության բաժինը: 1994 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը: 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին