▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն մեր «Իսկանդեր»-ի թիրախում է

«Նախքան ապրիլյան պատերազմը բանակցային գործընթացը գնում էր Մադրիդյան սկզբունքների շուրջ: Կար նաև կազանյան փաստաթուղթը, իսկ հանդիպումների ընթացքում քննարկվում էր այն, որ հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որը կունենար իրավական ուժ: Սա եղավ հիմնական պատճառը, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Բանախոսը հիշեց նաև Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման և ՌԴ-ի կողմից սանկցիաներ կիրառելու մասին:

«Հետևանքն այն եղավ, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրեց պատերազմ սկսել, որպեսզի լուծի իր հարցերը ՌԴ-ի հետ: Իսկ Ադրբեջանը Արցախը վերադարձնելու խնդիր չէր դրել իր առջև, ուզում էր փոփոխել շփման գիծը»,-նկատեց Վաղարշակ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների կրկնությանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը նկատեց.

 «Լայնածավալ պատերազմը նրանց ծրագրերի մեջ չի մտնում: Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ և որոշումներն ընդունվում են Ստամբուլում: Նրանց բոլոր սպաները սովորել են Թուրքիայում: Պատերազմի ժամանակ վաշտի ու նախարարների կողքին թուրք խորհրդականներ են կանգնած եղել»:

Վաղարշակ Հարությունյանը Ադրբեջանին զսպող գործոնը մեր զինտեխնիկան է համարում:

«Իսկանդեր»-ի մասին էլ չեմ խոսում: Ռազմավարական զենք է ու ոչ ոքի չի վաճառվում՝ մենք ունենք: «Իսկանդեր»-ը հասանելի է դարձնում Բաքուն ու բոլոր թիրախները: Սա է զսպող գործոնը: Ադրբեջանի միակ հույսը մեր տնտեսության վատացումն ու արտագաղթն է»,-ընդգծեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին