▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն նշել է 44-օրյայից հետո ականի վրա պայթած ադրբեջանցիների թիվը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իբրև թե «ժամանակին Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի տարածքներում ականի պայթյունից տուժել է 350 մարդ»։
Այս մասին գերատեսչությունը հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Հայկական կողմի հրաժարումն ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ տրամադրելու հարցում խոչընդոտում է ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացումը և խաթարում խաղաղապահ գործընթացը տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ Ադրբեջանում ականային ահաբեկչության վերացման ուղղությամբ»,- ասվում է հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ:

***

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու» մեջ։

«Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի հրաժարվելը խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հակառակորդ երկրի ԶԼՄ-ները հայտնել էին, թե չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա Թերթերում և ևս մեկը՝ բռնազավթված Ակնայում (Աղդամ):

***

Բռնազավթված Արցախի Մարտունու շրջանում բանվորներ տեղափոխող ավտոմեքենա է շրջվել։ Վթարի հետևանքով միկրոավտոբուսում գտնվող 17 մարդուց 9-ը վնասվածքներ են ստացել։

***

Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել 3 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկրորդինը՝ միջին ծանրության։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին