Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս պաշտոնական Բաքուն իր երազանքները բարձրաձայնում է այլոց շուրթերով...Հուլիսի 4-ին Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում զոհվածների, հատկապես աղջնակի զոհվելու փաստի առթիվ իր տեսակետն է հայտնել վրացի քաղաքագետ Գուլբահատ Ռցխիլաձեն, ով վաղուց հայտնի է որպես Իլհամ Ալիևի վարչակարգի սպասարկողներից մեկը Վրաստանում...
Այսպես, սույն կերպարը պահանջել է Հայաստանից ներողություն խնդրել Ադրբեջանից 2-ամյա աղջկա զոհվելու համար...Բաքվի այս մանկլավիկն ընդամենը ալիևյան վարչակարգի երազանքներն է բարձրաձայնում...Իլհամ բաբան սովոր է իր կարծիքնը ուրիշի շուրթերով բարձրաձայնել և հատկապես դրա նշանակությունը ավելի մեծացնելու համար այն անում է այլազգիների միջոցով...
Ծախված Ռցխիլաձեն լավ կլինի պահանջի հանցագործ Իլհամից դուրս բերել կրակակետերը Արցախի և Ադրբեջանի սահմանային գյուղերից, որոնց պատճառով էլ տուժում է ազերի խաղաղ բնակչությունը...Մեկ էլ Հայաստանից ներողություն սպասող Բաքուն և նրան սպասարողները լավ կլինի ներողություն խնդրեն Արցախից և Հայաստանից 2016 թ-ի ապրլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի սպանության համար, ինչպես նաև թալիշեցի Խալափյանների ընտանիքի 90-նանց անդամներին դաժանաբար սպանելու համար և այլն...Դրանից հետո նոր ներողություն սպասեն հայերից...
Ռցխիլաձեի կողմից բարձրաձայնված երազանքը այդպիսի երևազանք էլ կմնա..
Ի դեպ, ալիևյան ԶԼՄ-ները զոհվածների նոր լուսանկարներ են հրապարակել...Այնպիսի տպավորություն է, որ Բաքվում շատ ուրախացել են 2-ամյա Զահլայի զոհվելու կապակցությամբ...Սարսափազդու նկարների դեֆիլեն շարունակվում է...Համոզված եմ, որ երեկոյան նոր ֆոտոշարք է սպասում մեզ...
Oրվա խորհրդով, հատուկ կեղծ հումանիստների և որոշ ապուշների համար ընկերոջս կողմից...
«Պատերազմում մարդասիրության յուրաքանչյուր գաղափար կործանարար մոլորություն է, տխմարություն»
Կարլ ֆոն Կլաուզեվից, պրուսացի զորավար և խոշորագույն ռազմական տեսաբան