▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում 14 հայ ռազմագերիներ ազատազրկման են դատապարտվել 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով

Բաքվում 14 հայ ռազմագերիներ ազատազրկման են դատապարտվել 6 ամսից 4 տարի ժամկետով։

Նրանցից երկուսը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, ստացել են 4-ական տարի, մնացածը՝ 6 ամիս ժամկետով ազատազրկում, գրում է Sputnik Armenia-ն: Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիները դատապարտվել են Ադրբեջանի սահմանն իբրև թե «ապօրինի հատելու» համար:

Մեղադրանքների մնացած մասը, մասնավորապես «ահաբեկչության» և «զենք պահելու» հոդվածներով, հանվել է: Զինծառայողները գերի են ընկել Խծաբերդում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին