▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում բողոքի մեծ ալիք է բարձրացել Ալիևների դեմ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Azatutyun.am-ը գրում է. Ադրբեջանի ընդդիմությունը երեկ առաջին բազմահազարանոց հանրահավաքն անցկացրեց Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին փաստեց՝ ընդդիմադիր մի խումբ կուսակացություններ ու հասարակական կազմակերպություններ մի կողմ են դրել տարաձայնություններն ու միավորվել հանուն ժողովրդավար ու ազատ Ադրբեջանի:

«Մենք ոչ ենք ասում կոռուպցիային, ժողովրդի թալանին, անարդար դատարաններին, ապաշնորհ կառավարմանն ու միապետությանը: Ալիևի ընտանիքն արդեն երրորդ անգամ է փոխում Սահմանադրությունը՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Առաջին հանրաքվեով երաշխավորվեց իշխանության անցումը հորից որդուն, երկրորդով հաստատվեց նրա անսահմանափակ իշխանավարման իրավունքը»,- հայտարարեց Քերիմլին:

Սահմանադրության այս փոփոխություններով էլ առաջարկվում է երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5 տարուց հասցնելով 7-ի, բացի այդ, հնարավորություն է տրվում երկրի ղեկավարին միանձնյա լուծարել խորհրդարանը: Ամենաուշագրավը, սակայն, ըստ ընդդիմադիրների, առաջարկն է նախագահի տարիքային շեմի վերաբերյալ․ եթե մինչ օրս երկրի ղեկավար դառնալու համար թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան, ապա այժմ առաջարկվում է այդ սահմանափակումը հանել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25 տարեկանից իջեցնել 18-ի:

«Այս ամենն արվում է Ալիևների որդու՝ կրստեր Հեյդարի համար», - պնդում են ընդդիմախոսները:

«Կոչ ենք անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն, քանի որ այն ծառայում է միայն մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի շահերին»,- հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդը, մինչ ցուցարարները, դիմելով Ալիևին, վանկարկում էին՝ «հեռացի՛ր»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին