▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրացվում են Երևանի երաժշտական, արվեստի և մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը

Բարձրացվում են Երևանի երաժշտական, արվեստի և մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը:

Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

✅ Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչեւ 56%)։

✅ Բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ

✅ Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին