▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարև Երևանի» նամակը ՀՀ ոստիկանապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր նամակով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Արդեն տևական ժամանակ է, ինչ շինծու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի և ոստիկանության միջև:

«Բարև Երևանը» պահանջում է վերանայել նրանց,  ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքերը: Ամբողջ հասարակությունը տեսավ, որ այդ անկարգությունները հրահրվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ իր մեծ լուման ներդրեց Լյովա Երանոսյանը, ում արձակուրդ ուղարկեցին: Մինչդեռ հասարակության պահանջն է, որ տղաների փոխարեն  նա հայտնվեր կալանավայրում:

Շարունակում ենք պահանջել աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին և ենթարկել պատասխանատվության»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին