▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտան կրկին փակ է

 

Արդեն տեղեկացրել էինք, որ  Ազատության հրապարակում մեկնարկել էր «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան:  Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: 

Պողոտայի սկզբնամասում երթի մասնակիցների շարժը փորձեցին կանգնեցնել ոստիկանական ուժերը, սակայն դա նրանց չհաջողվեց: 

Ճիշտ այն մասում, որտեղ երկու ամիս առաջ փակել էին Բաղրամյան պողոտան,  ցուցարարներին դիմավորեց ավելի խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:

Երթի մասնակիցներին կոչ արեցին նստել Բաղրամյան պողոտայում՝«նստացույց» վանկարկելով:

Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում ու դրա մատույցներում` հետևեք 1in.am-ի և a1plus.am-ի ուղիղ եթերներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին