▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. նախնական տվյալներով կա 7 վիրավոր

Հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա 7 տուժած, որոնք հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին