Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում Չարենցավանում էր:
Չարենցավանում Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհատեցին N 3 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները՝ պահանջելով լուծում տալ իրենց հարցին` կապված դպրոցի տնօրենի հետ:Այն բանից հետո, երբ Փաշինյանը չկարողացավ համոզել քաղաքացիներին, որ դա արագ լուծվող լուծվող հարց չէ, ստիպված եղավ իջնել բեմահարթակից և զրուցել դպրոցի անձնակազմի հետ:
Այն բանից հետո, երբ կողմերը կարծես թե համաձայնության եկան, Փաշինյանը բարձրացավ բեմահարթակ՝ խոստանալով լուծում տալ այդ հարցին, ինչին հաջորդեցին քաղաքացիների ծափերը: «Բայց դուք իմ ասածից ինչ հասկացաք, որ ծափ եք տալիս»,-կատակեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ռոմանոսն ասում է, որ քեզ սիրում է. Փաշինյանը բեմից փոխանցեց Կոտայքի մարզպետի սիրո խոստովանությունը