▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է. Միքայել Մինասյան

Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի բնութագրում, որը մինչեւ գերեզման այլեւս չի ջնջվելու Նիկոլից։ Հենց այդ բառով նրան արդեն գիտեն ու սերունդները կհիշեն. կապիտուլյանտ։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է բառի զորությունը։ Այն դաջվեց Նիկոլի ճակատին եւ մարդկանց ուղեղում։ Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է։ Դա հասկացան բանակը, միջազգային հանրությունը եւ, նույնիսկ, նիկոլապաշտները։ Եվ կարեւոր չէ դու պայքարու՞մ ես նրա դեմ, թե՞ դեռ նրա հետ հույս ես կապում, դավանու՞մ ես, թե՞ միջազգայնորեն սատարում. Նիկոլը քայլող դիակ է, որի տապանաքարին գրված է «կապիտուլյանտ»։

Ու բառի զորությամբ Նիկոլն ու նիկոլական կապիտուլյանտները դարձել են բորոտ։ Նրանց հետ այլեւս ոչ ոք չի ցանկանում ասոցացվել, նրանց հետ գործ բռնել, նրանց պարզած ձեռքը սեղմել։ Ոչ մի պարագայում։ Ոչ մի ձեւով։ Նիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի։

Ու այդ ֆոնին բանակը երեկ քայլ արեց՝ մերժելով Նիկոլին։ Ինչո՞ւ դա արեց. պատճառները շատ են, բայց հիմքում արժանապատվությունն է։ Ի՞նչ արեց Նիկոլը. փորձեց բարձրացնել խաղադրույքները եւ բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով։ Այդ դեպքում ձեռքերը կբացվեին ու կկարողանար սկսել զանգվածային բռնաճնշումները։

Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է։ Պարզվեց, որ միակը, որն օրենքի դեմ է ու տանում է դեպի արյուն, էլի Նիկոլն է։ Եվ երեկ բանակի հանդարտությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռվածությունը Հայաստանի գործընթացները հետ բերեցին քաղաքական պայքարի դաշտ։ Համաձա՞յն եմ դրա հետ. ո՛չ։ Իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Բայց փաստն այն է, որ գործընթացները շատ քաղաքական են՝ ի հեճուկս Նիկոլի ճիգերի:

Երկրորդ փուլով Նիկոլը փորձեց սկսել ժողովրդական շարժում։ Այդտեղ էլ ցույց տվեց, որ իրականությունից կտրվել է, որովհետեւ անձամբ տեսավ ու նաեւ ցույց տվեց, որ ոչ մի ժողովրդական աջակցություն էլ չունի՝ բացի «Հայկական ժամանակից», Շիշ Բռնողից եւ մի քանի շշերից։ Նա չունի աջակցություն երկրում, սփյուռքում, պետական ապարատում։ Նրա հետ են 15-20 հավատարիմ մահապարտ, Սասունն ու Աբազյանը, որոնք ուղղակի ձգում են իրենց ազատության ամեն մի րոպեն: Նիկոլի հետ են առավելագույնը 300-500 մարդ, հարթակի դիմաց հենց նրանք էինք։

Նիկոլը մենակ է բառի բուն եւ փոխաբերական իմաստով ու նրա իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Բայց այն ոչ մեկին պետք չէ այս տեսքով ու այս գնով։ Ու հիմա տեղի է ունենում այն, ինչ ես ասում էի առաջին օրվանից. դա հասկացան իշխանության ձգտողները, մնաց ժողովուրդը հասկանա։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։

Ես լրիվ հասկանում եմ մեր ազգին. հիմա բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ, «նիկոլի թիվը» մոռացվի, գնա։ Բայց այդպես այլեւս չի լինելու։ Հնարավոր չէ պահանջել, առանց ինքնահաշվետվության։ Անցավ սխալները ներելու ու մոռանալու ժամանակը։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։

Անկեղծ եմ ասում. Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա։ Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը վերացված է, որն ունի 1000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, արցախյան անավարտ պատերազմ, անհասկանալի պայմանավորվածություններ եւ պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։

Ձեր կարծիքով սա հմայի՞չ աշխատանք է։ Ամենեւին։ Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել օրը 20 ժամ, զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, ամոքել վերքերը, հանրային ստորացումն ու դեպրեսիան։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել: Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն եւ առաջարկի այդ պաշտոնը արժանիներին։

Իսկ մինչեւ այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու, դավաճանների՝ ամեն սանտիմետր նոր հող ու գյուղ հանձնելուց կատաղելու ենք։ Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչեւ ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլեւս ոչ ոք չի գործելու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին