▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազազների այս դարում Գիքորը վերադառնում է

shamshyan.com -ի փոխանցմամբ օգոստոսի 2-ից «Մարոն» ֆիլմի անձնակազմի մի մասը` ռեժիսորի գլխավորությամբ գտնվում են Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ կատարվում է նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Կայքի փոխանցմամբ ֆիլմում իր մասնակցությունը կունենա նաև Ալբերտ Ղուլինյանը, ով հանրությանը հայտնի է, որպես Թումանյանի Գիքորը: Ղուլինյանը «Գիքոր»-ից հետո չի նկարահանվել ոչ մի ֆիլմում: «Մարոն» ֆիլմի անձնակազմը հյուրընկալվել էր նրա  տանը,  «Գիքոր»-ի դերակատարի  կարծիքով, այս ֆիլմը նույնպես կսիրվի ժողովրդի կողմից, իսկ ինքն ու իր ընտանիքը ամեն հարցով կաջակցեն ֆիլմի կայացմանը:

ASEKOSE.am-ը արդեն տեղեկացրել էր, որ   ֆիլմեը հանդիսատեսի դատին կհանձնվի հոկտեմբերին: 

Վերջերս մեր  թղթակիցը զրուցել էր ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Րաֆֆի Ղազարյանի , ինչպես նաև գլխավոր դերակատարի հետ : 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին