▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիայի հայ երիտասարդները՝ գյումրեցի անօթեվան ընտանիքներին

Բելգիայի եւ ֆրանսիայի մի խումբ հայազգի երիտասարդներ շարունակում են օգնության ձեռք մեկնել Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ նրանք «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում վառելափայտ տրամադրեցին անօթեւվան ընտանիքներին:

Հերթական բարեգործական ձեռնարկի ընթացքում մի շարք ընտանիքների տրամադրվեց նաեւ հագուստ, սննդամթերք եւ դեղորայք, որոնց ձեռք բերմանը աջակցեցին Երեւվանից՝ Ռուզաննա Սարգսյան-Աճեմյանը եւ արտերկրւմ բնակվող մեր հայրենակից Վարուժան Պալտազարը:

Շիրակ կենտրոնի» բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին