▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել նաև Արաբկիր համայնքում ԲՀԿ-ի շտաբում գտնվողները

newsline.am-ը գրում է. ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ այժմ գտնվում են Աջափնյակ համայնքի ԲՀԿ շտաբից բերման ենթարկված անձինք: Այդ մասին ասել է պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հայտնել է, որ Արաբկիր համայնքի ԲՀԿ շտաբից նույնպես քիչ առաջ բերման են ենթարկվել այնտեղ գնվող 5 քաղաքացիները. ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն այժմ շտաբում է և փորձում է պարզել քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառները:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է Աջափնյակի ԲՀԿ-ի կառույցից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ բերման ենթարկվածների թիվը 19-ն է: «Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Հալաբյանի նշված հասցեում վիճաբանություն է, այս պահին ոստիկանությունում 19 քաղաքացի կա, հանգամանքները պարզվում են»,- ասել է Ահարոնյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին