▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեն հերքել է իր և Բարաք Օբամայի սիրավեպի մասին լուրերը

Բեյոնսեի ներկայացուցիչը հերքել է համացանցում տարածված այն լուրերը, որոնք վերաբերում են Բեյոսնեի և Բարաք Օբամայի սիրավեպին: Բացի այդ, «The Washington Post» թերթը, որտեղ պետք է հրապարակվեր ցնցող տեղեկատվություն, ժխտում է, որ նրանք ունեն որևէ տեղեկատվություն դրա հետ կապված:

«Մենք գիտենք, որ Օբաման և Բեյոնսեն ընկերներ են: Այդ լուրերը տարածվել են մեծ արագությամբ», - ասել է Կրիս Կորատտին:

Տեղեկացնենք, որ Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, ընկերություն են անում նախագահական ընտանիքի հետ արդեն մի քանի տարի: Երգչուհին նույնիսկ մասնակցել է Օբամայի երդման արարողությանը, ինչպես նաև ելույթ է ունեցել Միշել Օբամայի 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Բարաք Օբաման որոշել է բաժանվել իր կնոջից և սիրավեպ է սկսել երգչուհի Բեյոնսեի հետ: Լուրը տարածել էր հայտնի լուսանկարիչ Պասկալ Ռոստեյնը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին