▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԲՀԿ-ակտիվիստներին ազատ են արձակել». Էլինար Վարդանյան. aravot.am

aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչներին ոստիկանության բոլոր բաժիններից ազատ են արձակել: Նշենք, որ օր այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի կենտրոնական գրասենյակից, ոստիկանություն էին բերման ենթարկվել մոտ երկու տասնյակ ԲՀԿ անդամներ, իսկ Արաբկիրի շտաբից՝ 5 ԲՀԿ-ական:

Էլինար Վարդանյանը նշեց, որ Մալաթիայի շտաբից էլ են եղել բերման ենթարկվածներ: Պատգամավորը Արաբկիրի ոստիկանությունում է եղել:

Նրա խոսքերով՝ «Արաբկիրի ոստիկանությունում բերման էին ենթարկվել ԲՀԿ 5 ակտիվիստներ, բնականաբար, ինչպես միշտ, մտացածին պատճառաբանությամբ: Վերջիններս բացատրություն տալուց հետո ազատ արձակեցին: Ակտիվիստներին բերման են ենթարկել իբր վիճաբանության կասկածանքով եւ այնտեղից ստանալով բացատրություններ, որ բնականաբար, իրենք մասնակից չեն եղել որեւէ վիճաբանության, ազատ են արձակվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին