▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ առաջնորդը կհեռանա՞ քաղաքականությունից.Ուրիխանյանի պատասխանը

Քիչ առաջ արվարտվեց ԲՀԿ խորհրդի նիստը: Մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կստանանք կուսակցության առաջնորդի ելույթի միջոցով:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է ՀՀ մեկ միլիոն բնակիչների աղքատությամբ, նրանց՝ դեղի ու հացի համար արցունքոտված աչքերով, արտագաղթով:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի՝ քաղաքականությունից հեռանալուն, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.

«Քաղաքականությունից հեռանալու մասին թող մտածեն նրանք, որոնց մեծամասնությունը չի ուզում տեսնել»:

Խոսելով ՀՀԿ գործիչների ելույթների  և սպասվող արձագանքի մասին՝ ԲՀԿ խոսնակը ասաց, որ կարձագանքեն իշխանափոխությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին