azatutyun.am-ը գրում է, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է ԲՀԿ-ի և դրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը:
Ուրիխանյանը «Ազատության» հետ զրույցում նշել է , որ սա իր անձնական կարծիքն է նախագահի ելույթի վերաբերյալ:
«Մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու, պատասխանատվություն ստանձնելու ու կրելու համար նախ և առաջ սիրտ է պետք ունենալ: Դա իմ խիստ անձնական, օրվա 11-րդ ժամի սկզբին հիվանդանոցից հնչող կարծիքն է», - ասել է Տիգրան Ուրիխանյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում