▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ուղղորդվել ու շարունակում է կախյալ մնալ Սերժ Սարգսյանից. Ժիրայր Սեֆիլյան

Այս օրերին լրագրողները հարցնում են իմ կարծիքը կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտի կոորդինատոր դառնալու և դրա հետ կապված պրոցեսների մասին։ Տարածված կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» ռուսական նախագիծ է։ Սակայն ես համոզված եմ, որ դա այդպես չէ։ «Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել և շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։ Օրինաչափ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ նախագիծն է։ Ես կարծում եմ, որ նրան հաջողվել է երկար տարիներ խաղալ երկու լարի վրա, և արևմուտքի, և Կրեմլի։ Մեր ժողովուրդը պիտի նկատի ունենա այս հանգամանքը և այդ գործընթացների հետ որևէ հույս չկապելով գիտակցի, որ իրավիճակից ելքը ներկա համակարգից դուրս, ինքնակազմակերպման միջոցով զուգահեռ իշխանություն ձևավորելու ուղին է, որով այսօր գնում է Նախախորհրդարանը։

 

Ժիրայր Սեֆիլյան

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ է անցնել ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների պատվիրակությունների հետ` ըստ  ԲՀԿ պաշտոնական հաղորդագրության` «քնարկելով երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին