Օրերես հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը միացել է նաև
Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը:
Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող որակավորման «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը, հարկավոր է վերաձևակեպել՝ դարձնելով սոցիալիստական:
Ուղղակի նշենք, որ հեղափոխոըթյունների մասին հենց այնպես չեն հայտարարում, մարդկության պատմության մեջ տեղի ունեցած հարյուրավոր հեղափոխություններն ընդհանրապես կատարվել են գաղտնի և միայն բացահայտվել գործով:
Հեղափոխությունը որպես քաղաքական գործընթաց հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսից և անտիկ Հունաստանում, ավելի ընդգծված ձևով արտահայտվեց ու զարգացավ Հռոմում:
Ցանկացած հեղափոխություն, անկախ այն հանգամանքին, թե որտեղ է կատարվում և ում կողմից, սաղմնային վիճակից պետք է ունենա հստակ ամրագրված գաղափարախոսություն, յուրաքանչյուր հեղափոխական պետք է իմանա իր կատարելիք քայլերի հաջորդականությունը, ժամանակակից մեթոդիկայով ասած՝ «ճանապարհային քարտեզը»:
Հեղափոխությունները ծնվում են որոշակի սուբլիմացիոն ժամանակահատվածում:
Անդրադառնալով հայ իրականությանը տեսնում ենք մի պատկեր. լիբերալ, թե՝ պահպանողական, դեմոկրատ, թե՝ արմատական, այս բոլորը զուտ ձևական ձևակերպումներ են դառնում ՀՀ քաղաքական դաշտում, բոլորը դառնում են հավասար ու համագաղափարակից ուժեր:
Այդ հանդիպումից հայտնի դարձավ, որ սոցիալիստնրը և ԲՀԿ-ն ունեն ընդհանուր մոտեցումներ, ավելին՝ նրանք ունեն ընդհանուր անելիքներ, նույնիսկ գաղափարակից ուժեր են (չմոռանանք, երկուսն էլ հայտնի են իրենց պոլիտբյուրոյի նիստերով):
Այս երկու միաձուլումից քաղաքագիտության մեջ ստացվում է բացառապես նոր տեսական քաղաքական հոսանք` «սոցիալիստակապիտալիստական»:
Իրական փաստ է, որ ԲՀԿ-ն այլևս իր ձեռքն է վերցրել Եռյակի ղեկը, և միահեծան կերպով թելադրում է խաղի իր կանոնները:
Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքականն ու միաժամանակ զարմանալի է Տեր-Պետրոսյանի պասիվությունը: Խորհրդավոր այս լռությանը, ըստ էության, հաջորդելու է «ժայթքման» էֆեկտը, քանի որ տպավորիչ տեսարան կստեղծվի, երբ հանրահավաքներից մեկի ժամանակ նույն հարթակում՝ կողք կողքի, կանգնեն Տեր-Պետրոսյանը,Կարապետիչն ու Րաֆֆին՝ շրջապատված սոցիալիզմի դրոշակակիրներով, և այս բոլորը կազմակերպվեր ու հովանավորվեր ԲՀԿ-ի աջակցությամբ:
Հ.Գ. Մարքսի մոտիվներով. «Մի ուրվական էր թափառում Հայաստանում ` Եռյակի ուրվականը»:
Օրերես հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը միացել է նաև
Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը:
Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող որակավորման «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը, հարկավոր է վերաձևակեպել՝ դարձնելով սոցիալիստական:Ուղղակի նշենք, որ հեղափոխությունների մասին հենց այնպես չեն հայտարարում, մարդկության պատմության մեջ տեղի ունեցած հարյուրավոր հեղափոխություններն ընդհանրապես կատարվել են գաղտնի և միայն բացահայտվել գործով:Հեղափոխությունը որպես քաղաքական գործընթաց հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսից և անտիկ Հունաստանում, ավելի ընդգծված ձևով արտահայտվեց ու զարգացավ Հռոմում:
Ցանկացած հեղափոխություն, անկախ այն հանգամանքին, թե որտեղ է կատարվում և ում կողմից, սաղմնային վիճակից պետք է ունենա հստակ ամրագրված գաղափարախոսություն, յուրաքանչյուր հեղափոխական պետք է իմանա իր կատարելիք քայլերի հաջորդականությունը, ժամանակակից մեթոդիկայով ասած՝ «ճանապարհային քարտեզը»:Հեղափոխությունները ծնվում են որոշակի սուբլիմացիոն ժամանակահատվածում:
Անդրադառնալով հայ իրականությանը տեսնում ենք մի պատկեր. լիբերալ, թե՝ պահպանողական, դեմոկրատ, թե՝ արմատական, այս բոլորը զուտ ձևական ձևակերպումներ են դառնում ՀՀ քաղաքական դաշտում, բոլորը դառնում են հավասար ու համագաղափարակից ուժեր:Այդ հանդիպումից հայտնի դարձավ, որ սոցիալիստնրը և ԲՀԿ-ն ունեն ընդհանուր մոտեցումներ, ավելին՝ նրանք ունեն ընդհանուր անելիքներ, նույնիսկ գաղափարակից ուժեր են (չմոռանանք, երկուսն էլ հայտնի են իրենց պոլիտբյուրոյի նիստերով):Այս երկու միաձուլումից քաղաքագիտության մեջ ստացվում է բացառապես նոր տեսական քաղաքական հոսանք` «սոցիալիստակապիտալիստական»:
Իրական փաստ է, որ ԲՀԿ-ն այլևս իր ձեռքն է վերցրել Եռյակի ղեկը, և միահեծան կերպով թելադրում է խաղի իր կանոնները:Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքականն ու միաժամանակ զարմանալի է Տեր-Պետրոսյանի պասիվությունը: Խորհրդավոր այս լռությանը, ըստ էության, հաջորդելու է «ժայթքման» էֆեկտը, քանի որ տպավորիչ տեսարան կստեղծվի, երբ հանրահավաքներից մեկի ժամանակ նույն հարթակում՝ կողք կողքի, կանգնեն Տեր-Պետրոսյանը,Կարապետիչն ու Րաֆֆին՝ շրջապատված սոցիալիզմի դրոշակակիրներով, և այս բոլորը կազմակերպվեր ու հովանավորվեր ԲՀԿ-ի աջակցությամբ:
Հ.Գ. Մարքսի մոտիվներով. «Մի ուրվական էր թափառում Հայաստանում ` Եռյակի ուրվականը»:
Արմեն Հովասափյան