▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկական օգնություն Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական օգնության և սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձևավորել հանձնաժողով: 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրողներին: 

Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն: 

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր: 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռ 2014թ.: 

2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա Սիլվարդ Ատաջյանի ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:

Սոցիալական պատասխանատվության բարձրացմանը միտված այս նախաձեռությունը շարունակական կլինի և առաջիկայում կստեղծվի նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով:

Առողջապահության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին