Առողջապահության նախարարությունը՝ Միացյալ Հայկական հիմնադրամի մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղերի անվճար տրամադրում է իրականացնում: Այսուհետ Երևանի և Հայաստանի այլ մարզերի բժշկական հաստատություններից պացիենտները կարող են անվճար դեղեր ստանալ: Բոլոր անվճար տրամադրվող դեղերը անցնում են՝ որակի, անվտանգության և արդյունավետության թեստեր, որից հետո նոր կտրամադրվեն բնակչությանը: Ստացված դեղերը հիմնականում հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) համար են:
Դեղերը տրամադրվում են ըստ անհրաժեշտության բժշկական ցուցման դեպքում և նախատեսված են բոլորի համար՝ անկախ սոցիալական խմբից ու կարիքավորության աստիճանից: Դեղերի տրամադրման ընթացքում առաջացած խոչընդոտների դեպքում նախարարությունը հորդորում է զանգել թեժ գծի հեռախոսահամարով 010-52-88-72
Ստորև ներկայացնում ենք դեղերի անվանացանկը՝
Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100
Ասպիրին դ/հատ 81մգ N32
Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20
Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի
Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ
Զիոպտան ակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3
Էնալապրիլ դ/հատ 2.5մգ N100
Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ N30
Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500
Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100
Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100
Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100
Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30
Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30
Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30
Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ
Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30
Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000
Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ
Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10
Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354
Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425
Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425
Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 28.4գ
Վերապամիլ դ/հատ 240մգ N90
Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90
Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100
Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100
Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500
Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30
Տոպիրամատ դ/հատ 100մգ N500
Տոպիրամատ դ/հատ 200մգ N60
Բոլորի համար անվճար կտրամադրվի 33 անուն դեղ. Անվանացանկ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet